Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներն ու փորձագիտական լայն շրջանակները։ Թեման՝ «Արցախի հիմնահարցը ներկա փուլում»։
Հանդիպմանը քննարկվել են Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, անդրադարձ է եղել հատկապես Ժնևում կայացած ԱԳ նախարարների հանդիպմանը, ինչպես նաև Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված արցախյան հիմնահարցի քննարկմանը վերաբերող հարցերին։