|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Չորեքշաբթի առավոտյան խոշոր բեռնատարների համար փակվել է Վրաստանի մայրուղու այն հատվածը, որը միակ օղակն է Ռուսաստանի և Հայաստանի միջև. Interfax-ը մեջբերում է Հյուսիսային Օսիայի մասով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր ծառայության հաղորդագրությունը. հայտնում է Yerkir.am-ը:
«Վրացական ավտոճանապարհի երթևեկությունը ժամը 10:00-ից սահմանափակ է խոշոր բեռնատար մեքենաների համար: Վրաստանի տարածքում մերկասառույց է և ձնաբուք: Կուտակվել է 335 մեծ մեքենա»,-նշվում է հաղորդագրությունում:
Հավելվում է, որ նախօրեին ձնաբքի պատճառով ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց մինչև երեկո հաջողվել էր վերականգնել երթևեկությունը: