Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դրված է գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ ՍԴ և այդ խնդիրը լուծելու փորձերը ստիպում են մարդկանց անել չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ հետևանքներ կառաջացնեն Հայաստանի համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիսում։
«Իհարկե, Եվրոպական ընտանիքին անդամակցելը ենթադրում է խաղի շատ լուրջ կանոններ, այդ կանոնները չպահպանելը, անշուշտ, սասանելու է մեր հեղինակությունը, բայց ես կարծում եմ՝ ամենալուրջ խնդիրը դա չէ։ Իհարկե, մենք պետք է շատ կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է հենց մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում։ Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է»,-ասաց նա։
Եթե այս հանրաքվեով ՍԴ դատավորները դադարեցնեն լիազորությունը և նշանակվեն նոր դատավորներ, Դավիթ Հարությունյանի համոզմամբ, մենք տասնամյակներ դեռևս ճաշակելու ենք դրա բացասական արդյունքը։
Բանն այն է, որ ՍԴ դատավորներն ուղիղ 12 տարով են նշանակվում․ եթե բոլորը միասին դադարեցնեն պաշտոնավարումը, ուղիղ 12 տարի հետո կազմը միանգամից կփոխվի և խորհրդարանական մեծամասնությունը կընտրի իրեն հարմար 12 նոր դատավորներ։
«Դուք չեք գտնի աշխարհում որևէ դատարան, որի կազմը ամբողջովին միանգամից փոխվում է։ Չեք գտնի, որովհետև դա ստեղծում է ոչ միայն անկայություն, որովհետև գալիս են բացարձակապես ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող մարդիկ, այլև դատական իշխանության առանձնահատկությունը հենց դա է, որ անդամները փոխվում են ժամանակի ընթացքում, միանգամից չեն նշանակվում, որ կարողանան ապահովել բալանսավորումը»,-պարզաբանեց Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնությամբ՝ ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով մտադիր են դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։
Մանրամասն՝ տեսանյութում․