կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-23 17:34
Հասարակություն

Երբ միանգամից գալիս, ասում ես` ես պահանջում եմ, դա փակուղի է. Շարմազանով

Երբ միանգամից գալիս, ասում ես` ես պահանջում եմ, դա փակուղի է. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:

«Որևէ մեկի համար ցանկալի չէ, որ որևէ ապրանք թանկանա Հայաստանում: Հնարավո՞ր էր, արդյոք, չթանկացնել, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է: Դրա համար էր երեկ հանրապետության նախագահն իր մոտ կանչում ցուցարարներին: Հանրապետության նախագահը երեկ հրավիրում էր իր մոտ երկխոսության մեր սիրելի քաղաքացիներին, և ես ցավում եմ, որ նրանք չկարողացան իրենց միջից ընտրել 3-4 առաջնորդների, մանդատ տալ նրանց, որպեսզի բանակցություններ վարեն և հանդիպեն ՀՀ նախագահի հետ: Մերժողական մոտեցումը լավ բանի չի հանգեցնում: Եթե ՀՀ նախագահը հրավիրում է, և նրանք մերժում են, դա այլախոհության դրսևորում է: Երբ դու միանգամից գալիս, ասում ես` ես պահանջում եմ, դա փակուղի է: Եթե նախագահը կանչում էր մի քանի հոգու իր մոտ, հնարավոր է ասեր շատ-շատ բաներ, որոնց մասին տեղյակ էլ չեն»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Նա ասաց նաև, որ իշխանությունը պատրաստ էր քաղաքացիների հետ քննարկում կազմակերպել: «Երբ երկրի գերագույն հրամանատարը կանչում է իր մոտ, բայց իրենք ասում են` մենք պահանջող ենք, դա ճիշտ չէ: Է, գնայիք, ընդեղ պահանջեիք: Զրույցի ընթացքում հնարավոր չէ՞ պահանջել»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց նաև, որ  ոստիկանությունը շատ բարձր պրոֆեսիոնալիզմով է կատարել իր առջև դրված պարտականությունները:

Անդրադառնալով լրագրողների հանդեպ իրականացված բռնություններին` Շարմազանովը նշեց. «Ցավում եմ, որ մեզ մոտ, ինչպես քաղաքական դաշտը կայացած չէ, այնպես էլ` լրատվական դաշտը: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ լրագրողն իրականացնում է իր պարտականությունները և պահում է չեզոքություն»: