|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իրանը 41 տարով հետ վերադառնա: Այս մասին Թեհրանում Իսլամական հեղափոխության 41-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:
Ըստ նրա` ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իրանը 41 տարով հետ վերադառնա, սակայն «մենք դա չենք անի, քանի որ մենք տեսնում ենք, որ վերջին 41 տարվա ընթացքում ԱՄՆ-ի թշնամությունը տարբեր դրսևորումներ է ունեցել»:
Նա ասաց, որ թշնամիներին դիմակայելու հարցում ինչպես դիվանագիտություն, այնպես էլ դիմադրություն է անհրաժեշտ: «Նահատակ Սոլեյմանին գեներալ էր ռազմաճակատում եւ ավագ դիվանագետ` բանակցություններում: Նա ընդունեց իր վախճանն իրաքի վարչապետի հետ բանակցություններին գնալու ճանապարհին, այլ ոչ թե` ռազմի դաշտում, - ասաց նա: Սուլեյմանին չի ձգտել պատերազմի եւ անկայունության տարածաշրջանում: Նա տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կողմնակից էր»:
Հիշեցնենք, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին ԱՄՆ-ի օդուժի կողմից Բաղդադի օդանավակայանից քիչ հեռու օդային հարվածի հետեւանքով: