|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է 3 մլն վճարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերացման համար՝ ի պատասխան իրանցի հեղիանակվոր գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է Российская газета օրաթերթը:
Համզեն պատգամավոր է Քերման մարզից, որտեղից ծնունդով նաև զոհված Սուլեյմանին էր:
«Քերմանի ժողովրդի անունից հայտարարում եմ, որ մենք կվճարենք երեք միլիոն դոլար ցանկացածին, ով կսպանի Թրամփին», - մեջբերում է իրանական ISNA գործակալությունը:
Համզեն նաև հայտարարել է, որ ոչ մի ամերիկյան ռազմաբազա չի կարող հետայսու իրեն անվտանգ զգալ Սուլեյմանիի սպանությունից հետո, որի հրամանը արձակել էր անձամբ Թրամփը: