|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակաբաշխությանն առաջադրված իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին չի կարողանա մեկնել Միացյալ Նահանգներ ու մասնակցել հեղինակավոր միջոցառմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած արգելքի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, օրերս 70-ամյա նախագահը ստորագրել էր մի շարք հրամանագրեր, որոնք միառժամանակ արգելում են Սիրիայից, Իրանից և ևս 4 մուսուլմանական պետությունից այցագրեր ունեցող քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Արգելքը տարածվում է նաև անվանի կինոռեժիսորի վրա, որն Իրանի քաղաքացիություն ունի: Հայտնի է, որ նրա ֆիլմը՝ «Վաճառականը» (The Salesman) առաջադրված է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը 4 ամսով արգելք է սահմանել բոլոր փախստականների՝ Միացյալ Նահանգներ մուտք գործելու իրավունքի վրա: Բացի այդ ժամանակավորապես դադարեցվել է Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիայի, Սուդանի և Եմենի քաղաքացիներին ԱՄՆ այցագրերի տրամադրումը: