|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Այս մասին yerkir.am-ը տեղեկացել է ԱԻՆ-ից:
Այնուհետև՝ ժամը 08:20-ին Աշոցքից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ 2.4 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, որն զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում: