կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-12 18:14
Տարածաշրջան

Աբխազիայում հաղթեց ընդդիմությունը. նախագահը պաշտոնանկ արվեց

Աբխազիայում հաղթեց ընդդիմությունը. նախագահը պաշտոնանկ արվեց

Աբխազիայի Գերագույն դատարանի Վճռաբեկ կոլեգիան արտահերթ նիստի ժամանակ հունվարի 10-ի երեկոյան չեղարկել է նախագահ Ռաուլ Հաջիմբայի լիազորությունները։ 

Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Թամազ Գոգիան հայտարարել է, որ նախագահական նոր ընտրությունները տեղի կունենան մարտի 22-ին:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում էր չեղարկել 2019 թ-ի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ ժամանակ ոչ մեծ առավելությամբ երկրորդ փուլում հաղթեց գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան։

Սակայն ընդդիմությունն այդ հաղթանակն ապօրինի համարեց։ Հաջիմբան հավաքել էր միայն 47 տոկոս ձայն այն դեպքում, երբ, ըստ օրենքի, անհրաժեշտ էր բոլոր քվեարկածների 50 +1 ձայնը։

Քաղաքական ճնաժամը սկսվել էր հունվարի իննին9-ին։ Ընդդիմության շուրջ հազար կողմնակիցներ սկզբից պաշարել էին նախագահական պալատն, այնուհետև՝ ներխուժել ներս։