Փոխարժեքներ
06 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Գյումրիում լարված իրավիճակ է։ ՔՊ-ն փորձում է «մանդատ գողանալ» Մարտուն Գրիգորյանից։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի հենքի վրա ձևավորված համանուն խմբակցության անդամ Կարեն Բադալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին համայնքի ղեկավարը օրենքով սահմանաված կարգով արձանագրություն է կազմել ու տեղեկացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Ըստ օրենքի և կարգի, պետք էր, որ ավագանու անդամ դառնար ըստ ցուցակի հաջորդ անդամը:
Ըստ փաստաբան Սոս Հակոբյանի՝ տեղի է ունեցել խախտում. ԸԸՀ-ն օրենքով սահմանված կարգով 7-օրյա ժամկետում չի կազմել արձանագրություն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, և այդ հարցը առկախված է մինչ օրս:
Ըստ Սոս Հակոբյանի՝ առկա է նաև տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է նաև դատարան՝ ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը: Ըստ տեղեկությունների՝ Կարեն Բադալյանը դիմում ներկայացնելուց երկու օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել և ցանկացել մնալ ավագանու անդամ՝ դուրս գալով «Մեր քաղաքը» խմբակցությունից:
Ըստ փաստաբանի՝ Կարեն Բադալյանի այս վարքագիծը տեղի է ունեցել ավագանու անդամի կամքի վրա ազդեցության արդյունքում, ինչը փաստաբանն անվանեց նաև հոգեբանական բռնություն: