Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 6-ի հրամանով դադարեցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի լիազորությունները։
ՔԿ նախագահի այսօրվա մեկ այլ հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արթուր Ավետիսյանը՝ ազատվելով ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ սպանություն պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի եւ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: