Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այբբենարանը երեխային մտածելու, երևակայելու համար է ստեղծված, բայց այդ կարծիքն արտահայտած աղջիկը չի էլ հասկացել, թե առհասարակ ինչ է Այբբենարան ասվածը»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի կողմից Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարանն» աղբ անվանելու դեպքին, ասաց բանասեր, գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:
Սրապիոնյանի կարծիքով՝ Սոնա Ղազարյանն ու իր ընկները պայքարում են ոչ թե հանուն որևէ բանի, այլ՝ ընդդեմ ազգայինի: Գրականագետը գտնում է, որ գրքում պատկերվածը մաքուր իրականություն է, ընդ որում՝ շատ բնական.
«Այն պնդումը, թե մայրը մշտապես զբաղված է երեխայի խնամքով, բնական է: Մինչդպրոցական ու դպրոցական տարիներին երեխայի խնամքն ու դաստիարակությունն ավելի շատ մոր վրա է ընկնում, քան հոր՝ ինքնին հասկանալի պատճառներով: Այդ բնական գործընթացը Վաչագան Սարգսյանը պահել է, և դա շատ կարևոր է: Այդ փաստը պետք չէ շփոթել և կնոջ ու տղամարդու բարձրի կամ ցածրի մասին մտածել անգամ: Պարզապես պետք է նկատի ունենալ, որ մեր ազգային ընկալումներում տան տղամարդն ավելի մեծ պարտականությունների առաջ է կանգնած, բայց դա չի նշանակում, որ նա կնոջից մեկ աստիճան բարձր է»,-բացատրում է Սրապիոնյանը:
Այբբեննարանի խնդիրներին ու դրանց ստեղծման մոտեցումներին քաջածանոթ է Ս. Սրապիոնյանը. «Իմ իմացած «Այբբենարաններից» ամենալավը Աշոտ Տեր-Գրիգորյանի հեղինակածն է: Դառնալով Վաչագան Սարգսյանի «Այբբենարանին», ասեմ, ես երեկ ևս մեկ անգամ թերթել եմ այն: Շատ ճիշտ մտածված ու կազմված գիրք է: Առհասարակ այբբենարաններն ամենադժվար պատրաստվող գրքերն են, որովհետև դրանց մեջ հնչյունների հաճախակի օգտագործման հաշվարկը պետք է լինի այնպես, որ երեխաները ոչ թե այբբենական կարգով սովորեն հնչյունները, այլ՝ հնչյունների կիրառման հաճախականությամբ, Վաչագան Սրագսյանի «Այբբենարանում» այդ սկզբունքն իդեալական կերպով պահված է»:
Գրականագետը գտնում է, որ այբբենարան կազմելը շատ բարդ ու դժվար աշխատանք և մեր փորձառություն է պահանջում, ուստի՝ ամենը մեկը չէ, որ կարող է կարծիք արտահայտել որևէ «Այբբենարանի» վերաբերյալ.
«Այլ բան է, եթե նկարազարդումները որևէ մեկին դուր չեն գալիս՝ ճաշակի կամ ազդեցիկության առումով, բայց այդ «Այբբենարանի» թեմատիկան քննադատելը, շատ մեղմ ասած, տգիտություն է, մանավանդ, որ բերված պնդումներից ոչ մեկն իրականության հետ կապ չուներ»,- եզրափակեց Սերժ Սրապիոնյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քնանրկում-լուսմների ժամանակ իշխող խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը, ով սերտ կապեր ունի սորոսյան հիմնադրամի հետ, հայտարարել էր, որ մանկագիր Վաչագան Սարգսյանի «Այբբենարանի» տեղն աղբամանում է:
Հայտարարությունը կարճ ժամանակում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Դրան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև Վաչագան Սարգսյանը:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ