Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան քառօրյայում զոհված փոխգնդապետ Առաքելյանի հուշատախտակի առջևով զինվորական շարասյունով անցնելիս, հրամանատարը գոչում է՝ «Հերոսին», զինվորները պատասխանում են՝ «փա՛ռք, փա՛ռք, փա՛ռք»․ ըստ Yerkir.am-ի՝ սա դրվագներից մեկն է, որ տպավորել է առաջնագիծ այցելած մտավորականներին։
«Շատ ցնցող տպավորություն թողեց ինձ վրա․ գիտեք ինչ հարգանքի նշան է զոհված հրամանատարի հիշատակի հանդեպ»,-ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Մոտ 3 տասնյակ մտավորականներ՝ պատմաբաններ, բանասերներ, հասարակագետներ և այլն, այցելել են առաջնագծի զորամասեր և դասախոսություններ կարդացել՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ։
«Այս ծրագիրը ազգային ինքնության, ազգային գիտակցության խորացման, հայրենասիրական տրամադրությունների բարձրացման միտում ունի և այս հարցում մենք օժանդակություն ենք բերում բանակին»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Արդեն 9-րդ տարին է, որ խորհուրդը գիտնականների, պրոֆեսորների, դասախոսների այցեր է կազմակերպում՝ տարին մի քանի անգամ։
Մտավորականներն ասում են՝ ոչ միայն զինվորների արձագանքից զգում են, որ այցերի անհրաժեշտությունը կա, այլև հենց իրենք այդ այցերի կարիքն ունեն։ Նրանք ևս բանակից սովորում են և ստանում այն առավելությունը, որ, ի տարբերություն ուրիշների, իրենք ներսից են ճանաչում բանակը և լսարան մտնելիս ու զինվորների հետ շփվելիս՝ լիցքավորվում են, հասկանում, որ մեր պետականության հիմքերն ամուր են։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․