| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անքնությունը կամ բժշկական լեզվով ՝ ինսոմնիան, ամենատարածված հիվանդություններից է`հայտնում է Yerkir.am-ը։ Աշխարհում տղամարդկանց 30%-ը , կանանց 37%-ը և երեխաների 25%-ը տառապում են այս հիվանդությամբ։ Չնայած տարածվածության, հիվանդներից քչերն են գիտակցում հիվանդության հնարավոր վտանգավոր բարդությունները և լրջորեն զբաղվում բուժմամբ։
Անքնության առաջացման հիմնական պատճառը սթրեսն է։ Սթրեսի առաջացմանը նպաստում են միջանձնային չավարտված կոնֆլիկտները, մարդու ֆիզիկական և մտավոր ունակություններին անհամապատասխան աշխատանքը, գերծանրաբեռնվածությունը, զանազան հոգեբանական բարդույթները և բազմաթիվ այլ սոցիալական գործոններ։
Ինչո՞վ է վտանգավոր անքնությունը։
Քունը օրգանիզմի նորմալ գործունեության պարտադիր պայման է։ Օրական 6-10 ժամ առողջ քնի ընթացքում օրգանիզմը վերականգնում է ուժերը , ուղեղը վերլուծում է օրվա իրադարձությունները և ձևավորում է մարդու վարքագծային առանձնահատկությունները։ Անքնության ժամանակ խախտվում են վերը նշված գործընթացները ՝ հետզհետե խորացնելով հիվանդի վիճակը։ Զարգանում է քրոնիկական անքնություն և 1,5-2 տարում կարող են զարգանալ շնչառության, սրտի ռիթմի խանգարումներ, ջղակծկումներ վերջույթներում, քրոնիկական հոգնածություն և ուշադրության կորուստ, հոգեհուզական խանգարումներ՝ ընդհուպ մինչև ծանր հոգեկան հիվանդություններ, որոնք անկասկած բերում են աշխատունակության խիստ նվազման և կորստի։
Ինչպե՞ս պայքարել անքնության դեմ։
Անքնությունից խուսափելու համար անհրաժեշտ է՝
Տնային պայմաններում կարելի է
Թվարկված մեթոդների անարդյունավետության պարագայում պետք է դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի, քանի որ անքնությունը կարող է լինել նաև բազմաթիվ ծանր հոգեկան և սոմատիկ հիվանդությունների ախտանիշ։