|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրաքի հյուսում շարունակվող «Pençe-3» (Ճանկ-3) և Սիրիայի հյուսիսում «Barış Pınarı» խաղաղության ակունք ռազմական գործողությունների ժամանակ թուրքական բանակը տվել է 2 զոհ և մեկ վիրավոր. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն:
Սիրիայի Թել Աբյադ քաղաքում, ըստ թուրքական sozcu.com.tr կայքի, քրդերի հետ բախումների ընթացքում մահացել է 22-ամյա սերժանտ Հարուն Չընար: Իսկ Իրաքի հյուսիսում էլ մահացել է 23-ամյա Ալփարսլան Քուրթը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական բանակը Սիրիայում դարձյալ կորուստներ էր կրել: Բացի թուրքական բանակից, կորուստներ էին կրել նաև Թուրքիայի կողմից հովանավորվող այլ խմբավորումբերի զինյալները: