Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում 79 տարեկան հասակում մահացել է զինված ուժերի նախկին պետ Յաշար Բյույուքանըթը: Թուրքիայի ԶՈւ շտաբի 25-րդ պետը պաշտոնավարել է 2006-2008 թթ.: Բյույուքանըթը հայտնի էր իր ազգայնական հայացքներով, եղել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարի ջատագովներից: Նրա պաշտոնավարման ժամանակ է մահացել «Ակօս» թերթի խմբագիր Հրանտի Դինքը (2007 թ. հունվարիի 19):
Դինքի փաստաբան Ֆաթհիյե Չեթինը ժամանակին հայտարարել էր, որ Բյույուքանըթն ու այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ փորձում են ստվեր գցել Դինքի սպանության վրա:
Նշենք նաև, որ Բյույուքանըթը «Էրգենեքոն»-ի ղեկավար անձանցից էր: «Էրգենեքոն»-ը գաղտնի կառույց էր Թուրքիայում, որի հետևում կանգնած են զինվորականներ ու աշխարհիկ դասի ներկայացուցիչներ (և ոչ միայն): Իսլամական հայացքներ ունեցող Էրդողանի և նրա՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց հետո պայքար սկսվեց զինվորականների և չափավոր իսլամականների միջև, որում հաղթանակ տարավ Էրդողանը՝ իրեն ենթարկելով տասնամյակներ շարունակ չենթարկվող զինվորականությանը: