|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանին: Այս մասին բավական ծավալուն հաղորդագրություն է տարածել արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը: Պարզվում է՝ քրեակատարողականի նախկին ղեկավար Հայկ Հարությունյանը «չի կարողացել ներկայանալ հանդիպմանը»:
Նախարարը հայտնել է, որ քրեակատարողական համակարգն ու դատապարտյալների կենցաղային պայմանները բարելավվելու նպատակ ունեն: Մանուկյանն Օսիկյանին հանձնարարել է տարեվերջին հանրությանը հաշվետվություն ներկայացնել՝ ի՞նչ է հաջողվել իրականացնել և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում:
Օսիկյանն ասել է. «Բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքը կկատարեն ազնիվ ու արդար, միասին` ուս ուսի տված, կգնանք առաջ: Մենք միասին ամեն ինչ անելու ենք դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար: Ես հաստատակամ եմ` համակարգի առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար»: