|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ.
Հարցին, թե «Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել՝ ի՞նչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը», Աննա Նաղդալյանը պատասխանել է.
«Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների:
Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ»։