|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի ԱԽ-ն «դատապարտել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան»: Այս մասին նշվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որն անցկացվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Հայտարարության մեջ, ինչպես միշտ, Թուրքիան պահանջում է Հայաստանից «վերջ տալ ագրեսիային և դուրս գալ ադրբեջանական տարածքներից»։
Ուշագրավն այն է, որ երկրի նախագահականի Հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ԱԽ նիստից հետո ի թիվս այլ հակամարտությունների, որին Թուրքիան ներգրավված է, օր.՝ Լիբիա, Սիրիա, Իրաք, Արևելյան Միջերկրական, դրանց շարքին է դասել նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը։