Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են`
ՀՀ Արարատի մարզ - Դեղձուտի միջնակարգ դպրոց
ՀՀ Արմավիրի մարզ - Արգինայի միջնակարգ դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց
Շատջրեքի միջնակարգ դպրոց
Ջիլի միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզ - Մեդովկայի միջնակարգ դպրոց
Հագվու միջնակարգ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ - Արեգնադեմի միջնակարգ դպրոց
Բերդաշենի միջնակարգ դպրոց
Կապսի միջնակարգ դպրոց
ՀՀ Սյունիքի մարզ - Հարժիսի միջնակարգ դպրոց
Դարբասի միջնակարգ դպրոց
Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց
ՀՀ Տավուշի մարզ - Կիրանցի միջնակարգ դպրոց
Դովեղի միջնակարգ դպրոց
ՀՀ Վայոց ձորի մարզ - Գոմքի միջնակարգ դպրոց
Չիվայի միջնակարգ դպրոց
Եղեգիսի միջնակարգ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ - Ջրառատի միջնակարգ դպրոց
Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
ՀՀ Արագածոտնի մարզ - Լուսակնի միջնակարգ դպրոց
Գառնահովիտի միջնակարգ դպրոց
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:
Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ: Մինչև 2019 թվականի տարեվերջ դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում: