կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 16:38
Հասարակություն

Գյումրիում ճանապարհները կվերակառուցվեն, իսկ ջրահեռացման ցանցը կբարելավվի

Գյումրիում ճանապարհները կվերակառուցվեն, իսկ ջրահեռացման ցանցը կբարելավվի

Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիր. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Կնքված համաձայնագրով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում 2.65 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ, որն ուղղվելու է Գյումրի քաղաքում ընտրված ճանապարհների վերակառուցմանը, մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը:

Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ֆինանսավորողներից է: Այս նպատակով Բանկի կողմից, ընդհանուր առմամբ հատկացվել են 14.6 մլն եվրո վարկային և 7.3 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ: