|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հեռագրում նշված է.
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին:
Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո տիկին Դեմիրճյանն իր գործունեությամբ վառ պահեց ամուսնու հիշատակը՝ այդպիսով նպաստելով Կարեն Դեմիրճյան պետական, ազգային և քաղաքական գործչի կերպարի ամբողջացմանը:
Այս ծանր կորստի պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ռիմա Դեմիրճյանի ընտանիքին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»: