|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Ռոշ ա Շանայի առթիվ: Ուղերձում ասված է.
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Մեր երկու ժողովուրդների մշակութային, քաղաքակրթական և քաղաքական կապերն ունեն դարերի և հազարամյակների պատմություն: Մենք ուրախ ենք, որ դրանք ժամանակի ընթացքում հարստանում են, այդ թվում նաև Հայաստանում ապրող ու գործող հրեական համայնքի ջանքերով:
Մենք այսօր կիսում ենք ձեր ուրախությունը և մեր հրեա հայրենակիցներին մաղթում տոնական տրամադրություն, նորանոր հաջողություններ ինչպես համայնքային, այնպես էլ անձնական կյանքում»: