|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիները նամակ-բողոք են հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Արցախ այցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Զատուլինը, որը հոկտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Արցախի բարեկամների համաժողովում, մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում: Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքին վրդովեցրել է Զատուլինի հայտարարությունը, նրանց հետաքրքրում է՝ ի՞նչ է նշանակում «արցախյան հակամարտության անարդար լուծում», ո՞ւմ հրավերով է Զատուլինը մասնակցել ֆորումին, ո՞ր կազմակերպության անունից:
«Արդյո՞ք Զատուլինի բոլոր հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, համընկնում են Ռուսաստանի Դաշնության կամ Պետդումայի ղեկավարության տեսակետին»,- ասվում է ադրբեջանցիների նամակում:
Ադրբեջանցիները Պետդումայի ղեկավարությունից պահանջում են արգելել Զատուլինին ելույթներ ունենալ Ռուսաստանի սահմաններից դուրս և բարձրացնել պաշտոնից հեռացնելու հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: