|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում նախօրեին մերժել են Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանին։
Իշխանական պատգամավորների կարծիքով՝ թեկնածուն լուսավոր կենսագրություն չունի և արժանի չէ այդ պաշտոնին։
Նա աշխատել է ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2000-2001 թվականներին, եղել է ՊԵԿ վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ Պետական գնումների գործակալությունում աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչն է։
Տասնօրյա ժամկետում խմբակցությունները նոր թեկնածու պետք է ներկայացնեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։