Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանի Ամերիկյան համալսարանը, ԱՄՆ-ի Սիրիահայերի օժանդակության ֆոնդի (ՍԱՐՖ) հետ համագործակցությամբ, տուրիզմի և հյուրընկալության ոլորտում սեփական բիզնեսը կառավարելու բացառիկ հնարավորություն է ստեղծել սիրիահայերի համար:
Այդ նպատակով ՀՅԴ Գերագույն մարմնի կողմից կյանքի կոչված՝ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը երեկ հանդիպում էր կազմակերպել Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի տնօրեն Լուսինե Հայեսի հետ, որը սիրիահայերին մանրամասնորեն ներկայացրեց ծրագիրը։
Ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել դասախոսին, մասնավորապես՝ այն հարցով, թե ծրագիրն ավարտելուց հետո համալսարանը կկարողանա՞ բիզնես գաղափարները կյանքի կոչելու հարցում իրենց օգտակար դառնալ, թե՞ ոչ։ Դասախոսն, իր հերթին, ուրախությամբ տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում և շուտով կլինի նաև այդպիսի հնարավորություն։
Տեղեկացնենք, որ այս ծրագրին մասնակցելուց և այն հաջողությամբ ավարտելուց հետո սիրիահայերը կստանան Ամերիկյան համալսարանի հավաստագիր, որի միջոցով կկարողանան աշխատանքի անցնել տվյալ բնագավառում։
Նշենք նաև, որ ուսման այս բացառիկ հնարավորությունն անվճար է դարձրել Սիրիահայերի օգնության հիմնադրամը` SARF-ը։ Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել im.aua.am կայքում՝ վճարելով ընդամենը 10,000 ՀՀ դրամ, կամ զանգահարել 060-61-27-05 հեռախոսահամարին, նաև՝ այցելել գրասենյակ՝ ՀԱՀ հիմնական մասնաշենքի 110 սենյակ։
Ծրագրին մասնակցելու վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է։