Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ»-ը գրում է. «Ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում նոր տեղեկություններ՝ նախկինում կատարված չարաշահումների կամ առերեւույթ հանցագործությունների մասին, հարուցվում են քրեական գործեր, իրականացվում են ձերբակալություններ ու կալանավորումներ: Ուշագրավ է, որ այս գործընթացն իրականացվում է որոշակի պարբերականությամբ, այսպես ասած, «դոզաներով»:
«Փաստ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը, որ չցանկացավ անունը հրապարակել, նկատեց, որ դա պատահական չէ: «Այդպիսի գործերը մեկ օրում չեն բացահայտվում, առավել եւս, որ դրանք հաճախ միմյանց հետ փոխկապակցված են թե՛ իրավական, թե՛ հատկապես քաղաքական առումով: Հատկապես հնչեղ անունների առումով»,-ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ այստեղ գործ ունենք մի քանի հանգամանքի հետ:
«Նախ՝ չի բացառվում, որ դրանց զգալի մասը տեւական ժամանակ հայտնի է իրավապահներին, սակայն միանգամից «ի հայտ» չեն գալիս, քանի որ դրանք հարկավոր է «շրջանառության մեջ դնել» քիչ-քիչ՝ ելնելով իշխանության վարկանիշի ակնկալելի անկման ընթացքից ու հասարակությանը նախկինների թեմայով անընդհատ թեժ պահելու նկատառումներից:
Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ելնելով պահի թելադրանքից՝ հարկավոր է լինում կոնկրետ «տեսակի» մարդկանց հրամցնել հասարակությանը՝ վերջինիս պարբերաբար ինչ-ինչ հանգամանքեր, այսպես ասած, «ապացուցելու» համար»,-նշեց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում