| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանության` «Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երևանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը, ամենայն հավանականությամբ, աղմկոտ է լինելու:
Ըստ հաղորդման` Հայաստանում ստեղծվել է ապօրինի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու «սկել»: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել և ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի «շրջանառությունը» եղել է մի քանի միլիոն դոլար:
Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ստորաբաժանումից հաստատեցին, որ թերթի նշած հանցագործության մասին հաղորդումը ընդունվել և ուսումնասիրվում է: Այս գործը այնքան աղմկոտ է լինելու և այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է` այն կոծկելու համար: Մանրամասները՝ առաջիկայում: