|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ հետ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ»,- գրել է Նաղդալյանը։