Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանին ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Բելեւյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ նախագահ Գաուկը եւ դեսպան Հովհաննիսյանը քննարկել են երկու երկրների միջեւ ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը, գիտակրթական եւ մշակութային կապերի առավել զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Շնորհավորելով դեսպանին` նախագահ Գաուկը հույս է հայտնել, որ Վահան Հովհաննիսյանն իր փորձը եւ գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրել է, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ: