|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը համակարգի վերակառուցման ինտենսիվ գործընթաց է սկսել, զինվորական «դիսցիպլինա» մտցրել՝ խորհրդակցություններում՝ շարունակելով պնդել, որ իր մարտունակությամբ, առկա ներքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին անվտանգության խնդիրները լուծելու առումով ոստիկանությունը պետք է կարեւոր դերակատարություն ունենա:
Ոստիկանության ֆեյսբուքյան էջում պաշտոնական հաղորդագրություններն ակտիվ բնույթ են կրում, իսկ համակարգի «ներսի» մարդիկ նշում են, որ Մնացականյանը համակարգը «ձգելու» մեծ պրոցես է սկսել: Վերջինս համակարգ է փորձում բերել նոր մարդկանց. ակտիվ աշխատում են հատկապես ժամկետային զինծառայությունը նոր ավարտող կամ ավարտած երիտասարդների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում