|
Փոխարժեքներ
03 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.5 |
| EUR | ⚊ | € 403.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.4452 |
| GBP | ⚊ | £ 483.21 |
| GEL | ⚊ | ₾ 138.87 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 3-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Նշվում է`Թուրքիայի ղեկավարը կայցելի Ադրբեջան՝ Թյուրքական խորհրդի (թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպություն) 7-րդ նիստին և Թյուրքական խորհրդի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հավելվում է`Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին։ Կազմակերպության անդամ-պետություններն են՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը: