կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 10:37
Քաղաքական

Իմ դեմ մահափորձը կատարվել է Բոլթոնի հրամանով. Մադուրո

Իմ դեմ մահափորձը կատարվել է Բոլթոնի հրամանով. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարելություն է տարածել` թե ապացույցներ ունի, որ մեկ տարի առաջ իր դեմ կատարված մահափորձը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրամանով է տեղի ունեցել, սակայն միևնույն ժամանակ հիմքեր չունի մեղադրելու անձամբ Դոնալդ Թրամփին, տեղեկացնում է РИА НОВОСТИ-ին :

Նշենք, որ Մադուրոյի դեմ մահափորձը կատարվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին: Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսի հավաստիացմամբ` Կարակասում շքերթի ժամանակ դեպի ամբիոն են ուղղվել պայթուցիկով մի քանի անօդաչու սարք, որտեղ այդ պահին ներկա է եղել նաև նախագահ Մադուրոն: Նրա պնդմամբ՝ Մադուրոյի դեմ մահափորձի ժամանակ վիրավորվել էին 7 գվարդիականներ, նախագահը չէր տուժել:

«Մահափորձն իրագործելուց հետո մեկ տարի է անցել: Այսօր կարող եմ ասել, որ ես ապացույցներ ունեմ, որ մահափորձը կատարվել է Սպիտակ տնից՝ Ջոն Բոլթոնի կարգադրությամբ: Ամեն ինչ տանում է դեպի Ջոն Բոլթոնը, որը քրեական մտածողություն ունի, ավելին` մարդասպանի մտածողություն… Ես չեմ կարող մեղադրել նախագահ Թրամփին, այս պահին չեմ կարող, բայց բոլոր հիմքերն ունեմ խնդրելու՝  Ջոն Բոլթոնի գործողությունների քննություն անկացնել»,- Մադուրոյի խոսքերը  մանրամասնել է  ամերիկացի լրագրող Մաքս Բլյումենտալին:

Հավելվում է նաև, որ Նախկինում Մադուրոն ևս մեղադրել էր Բոլթոնին: Բացի այդ, նա հայտարարել էր` ԱՄՆ նախագահի խորհրդականը «ղեկավարում է Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու ահաբեկչական ծրագիրը»: