կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 17:07
Տարածաշրջան

Թումանը կփոխարինի ռիալին՝ առանց չորս զրոների

Թումանը կփոխարինի ռիալին՝ առանց չորս զրոների

Իրանի կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է Կենտրոնական բանկի ներկայացրած՝ ազգային արժույթը ռիալից թումանի փոփելու մասին օրենքի նախագիծը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ օրինագծի՝ Իրանի ազգային արժույթը ռիալից կփոխվի թումանի, եւ արժույթից կկրճատվի չորս զրո: Այս որոշումը կայացվել է՝ պահպանելու համար ազգային արժույթի արդյունավետությունը, հեշտացնելու եւ վերականգնելու դրամական գործիքների դերը ներքին դրամավարկային գործարքներում՝ պահպանելով հասարակության մոտ ազգային արժույթի հետ կապված սովորույթները:

Օրինագծի մյուս նպատակներն են` թղթադրամների եւ մետաղադրամների թողարկման ծախսերի իջեցումը, ինչպես նաեւ այնպիսի խնդիրների կարգավորումը, ինչպիսիք են՝ առօրեա պարզ գործարքներում մեծ թվերի օգտագործումը, թղթադրամների եւ մետաղադրամների մեծ ծավալի տեղափոխությունը, հաշվարկման դյուրացումը եւ երկրի տնտեսական փոխանակման ցիկլից մետաղադրամների դուրսբերումը: