Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդել է` Իրանը չի ցանկացել ընդունել Իրան այցելելու և «հենց Իրանի ժողովրդի հետ խոսելու»` իր առաջարկությունը։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում. հայտնում է РИА Новости-ն:
Իրան այցելելու գաղափարը Պոմպեոն հնչեցրել է իր հարցազրույցներից մեկում` միաժամանակ նշելով, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը մշտապես գալիս է ԱՄՆ, որտեղ «օգտվում է ազատ խոսելու իրավունքից»:
«Մի՞թե Խամենեիի ռեժիմի փաստերն այնքան վատն են, որ նա չի կարողանում ինձ թողնել անելու նույն բանը։ Ինչ կլինի, եթե ժողովուրդը լսի չզտված և չկտրատված ճշմարտությունը»,- ավելացրել է Պոմպեոն։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հունիսին ասել էր Զարիֆի դեմ պատժամիջոցներ նախապատրաստելու մասին, բայց այդ որոշումը մինչ օրս չի ընդունվել։ ԱՄՆ-ը զգալիորեն սահմանափակել էր Իրանի ԱԳ նախարարի տեղաշարժի ազատությունը հուլիսին` Նյու Յորք այցելության ժամանակ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն նույն քայլերն է կիրառվել են նաև իրանցի ավելի քան տասը դիվանագետների նկատմամբ, որոնք աշխատում են ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական առաքելությունում, ինչպես նաև նրանց ընտանիքների հանդեպ, որոնք բնակություն են հաստատել Նյու Յորքում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ` սահմանափակումները չեն ազդել Նյու Յորքում գերատեսչության ղեկավարի աշխատանքի վրա։ Զարիֆը դիվանագետների աշխատանքի նման պայմանները բնորոշել է «անմարդկային»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պոմպեոյին ասել էր, որ պատրաստ են բանակցել Իրանի հետ։ Թեև Վաշինգտոնում պաշտոնապես նախապայմաններ չեն առաջադրում, բայց հնարավոր բանակցությունների թեմատիկան այնքան էլ ձեռնտու չէ Թեհրանին. Թրամփը ցանկանում է կնքել նոր համաձայնագիր 2015-ի «միջուկային գործարքի» փոխարեն, որից ԱՄՆ-ը դուրս է եկել անցյալ տարի, որում, ամերիկյան ղեկավարի կարծիքով, պետք է արտացոլվեն Իրանի ինչ-որ պարտավորություններ իր քաղաքականությունը փոխելու վերաբերյալ, առաջին հերթին՝ հրաժարում արտասահմանում «ահաբեկչությանն աջակցելուց»։ Միևնույն ժամանակ, մի շարք պահանջներ վերաբերում են երկրի ներքին քաղաքականությանը։ Հակառակ դեպքում` ԱՄՆ-ը սպառնում է շարունակել Իրանի դեմ պատժամիջոցները էլ ավելի խստացնելու ընդգծված քաղաքականությունը։
Իրանի իշխանությունները հերքում են ահաբեկչության աջակցության մասին մեղադրանքները` պահանջելով ԱՄՆ-ից դադարեցնել միջամտություններն իրենց երկրի իրավիճակին։