կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-16 10:16
Հասարակություն

Սանասարյանը աշխատանքից ազատման դիմում չի գրում. «Ժողովուրդ»

Սանասարյանը աշխատանքից ազատման դիմում չի գրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Դեռևս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները:  Ինքը՝ Սանասարյանը, ևս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել: Արդյոք պատճառն ա՞յն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի տալիս որևէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում: 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ, կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով ևս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար՝ այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպ­ցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության և արդյունավետության բարձրացման գործում»»,-գրում է թերթը:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: