|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և ավիատիեզերական, ռազմական և ծովային կիրառման տեղեկատվական համակարգեր արտադրող Thales Group միջազգային արյդյունաբերական խումբը հնարավոր է համատեղ գործարան հիմնեն. հայտնում է Minval.az-ը:
Խոսքը հայտնաբերման և ռադիոտեղորոշման համակարգերի տարբեր տեսակների արտադրությամբ զբաղվող գործարանի մասին է:
Տեղեկության համաձայն` Thales Group-ի ղեկավարության հետ քննարկումները վարել է ադրբեջանական նախարարության ներկայացուցիչ Ֆարուխ Վեզիրովը Ֆրանսիայում Paris Air Show-2019-ի շրջանակում: Նա նաև հանդիպում է ունեցել Nexter-ի ղեկավարության հետ, քննարկվել է Ադրբեջանի գործարաններում պաշտպանական նշանակության ապրանքներ արտադրելու հարցը, նաև` զրահատեխնիկայի: