Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Լիդիան»-ը հայտնում է, որ ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ՝ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։
Տնօրենների խորհրդի նախագահ Ռասել Բոլը տնօրենների խորհրդի անունից նշել է․ «Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար եւ ուրախ ենք հայտնելու այն մասին, որ նա համաձայնել է աջակցել ընկերությանը որպես խորհրդատու։ Մենք մաղթում ենք նրան հաջողություններ իր հետագա գործունեությունում»:
2019թ. հունիսի 12-ից տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերը ժամանակավորապես կստանձնի ընկերության նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: