կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 14:38
Սպորտ

Փոփոխություններ` «Արարատ»-ի կազմում

Փոփոխություններ` «Արարատ»-ի կազմում

Մրցաշրջանի առաջին հատվածի ավարտից հետո «Արարատ»-ի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել:

Թիմի կազմը համալրել են պաշտպաններ Գոռ Պողոսյանը, Ռևիկ Եղիազարյանը և Էրիկ Նազարյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը և Էդգար Մկրտչյանը:

Բոլոր ֆուտբոլիստները «Արարատ» են տեղափոխվել Աբովյանի «Կոտայք»-ից: Պողոսյանը մինչ այդ հանդես է եկել «Միկայում», Եղիազարյանը` «Ուլիս»-ում, Նազարյանը` «Փյունիկ»-ում, Մինասյանը` «Փյունիկ»-ում, «Ալաշկերտ»-ում և «Միկա»-ում, Քոչարյանը` «Բանանց»-ում և «Ուլիս»-ում, իսկ Մկրտչյանը` «Միկա»-ում:

«Արարատ»-ից հեռացել են պաշտպաններ Դավիթ Մարկոսյանը և Պետրոս Տեր-Պետրոսյանը, կիսապաշտպաններ Մհեր Սահակյանը ու Արամ Լոռեցյանը:

Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատ»-ում  նորեկներ կլինեն: