| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը, որին մայիսի 29-ին Ազգային ժողովը չընտրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ընկերներ
Առավոտյան շուտ արթնացա, պատրաստեցի սուրճը, միացրեցի Հախվերդյանի «Նորից բացվում է առավոտը» երգը։
Մի քիչ լսելուց հետո փորձեցի իմաստավորել երեկվա իմ օրը՝ 2019 թ․ մայիսի 29-ը։
Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով, որում ինձ մեղադրում էին «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգերի գիտական տապալման», «Գ․ Հարությունյանի և Հ․ Թովմասյանի՝ նախկին իշխանությունների օրոք հենց այդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատության» համար։
Ես պետք է ընտրեի կեցվածք, նույն Իտալիայի օրինակով՝ Գ․ Գալիլեյ, թե՞ Ջ․ Բրունո։
Ես ընտրեցի մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը, չդվաճանելով իրավագիտությանը՝ բարու և արդարի մասին արվեստին։
Հիմա մտորում եմ «Ո՛վ հայ ժողովուրդ, ո՞րն է քո փրկությունը․․․»։ Ես առայժմ չունեմ այդ հարցի գիտական պատասխանը։ Հոգեբանական առումով երևի թե «հպարտ»։ Նավի մասին մտորում եմ ․․․»։