Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, սակայն ԱԺ-ի կողմից չընտրված Արթուր Վաղարշյանը Ֆեսյբուքի իր էջում անդրադարձել է երեկ կայացած ընտրությանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հարգելի ընկերներ
Առավոտյան շուտ արթնաց, պատրաստեցի սուրճը, միացրեցի Հախվերդյանի «Նորից բացվում է առավոտը» երգը։
Մի քիչ լսելուց հետո փորձեցի իմաստավորել երեկվա իմ օրը՝ 2019 թ․ մայիսի 29-ը։
Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով, որում ինձ մեղադրում էին «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգերի գիտական տապալման», «Գ․ Հարությունյանի և Հ․ Թովմասյանի՝ նախկին իշխանությունների օրոք հենց այդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատության» համար։
Ես պետք է ընտրեի կեցվածք, նույն Իտալիայի օրինակով՝ Գ․ Գալիլեյ, թե՞ Ջ․ Բրունո։
Ես ընտրեցի մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը, չդավաճանելով իրավագիտությանը՝ բարու և արդարի մասին արվեստին։
Հիմա մտորում եմ «Ո՛վ հայ ժողովուրդ, ո՞րն է քո փրկությունը․․․»։ Ես առայժմ չունեմ այդ հարցի գիտական պատասխանը։ Հոգեբանական առումով երևի թե «հպարտ»։ Նավի մասին մտորում եմ»:
Հիշեցնենք, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 88-ը, Արթուր Վաղարշյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 53, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: