Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն, ՀԲ-ի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Ծրագիրն ուղղված է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը՝ ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Այն նպատակ ունի նաև վերացնել 2017 թ.-ին «Հարկային վարչարարության դիագնոստիկ գնահատման գործիք»-ով (TADAT) բացահայտված թերությունները:
2019թ. ապրիլի 1-ից մեկնարկած «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրն ավարտվելու է 2021թ. մարտի 31-ին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկամյա ծրագիրը, թե «Լավ կառավարման հիմնադրամի», թե ՀԲ-ի համատեղ արդյունավետ աշխատանքի փորձն է. «Կարծում եմ, որ 2021թ-ի կեսերին կունենանք այս ծրագրի շատ կարևոր պտուղները: Աշխատանքներն կատարվելու են 16 ուղղություններով՝ միջազգային ու տեղական մասնագետների միասնական ուժերով: Հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել ստուգումների ձեռնարկների ու հարկային վարչարարների համար աուդիտ-պլանների մշակումը»:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը ողջունելով միջոցառման մասնակիցներին` ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացումից ի վեր բարելավում է իր տնտեսական քաղաքականությունը, հատկապես հարկային ծառայությունների մատուցման ոլորտում: Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոնի խոսքով ծրագիրը, ըստ էության, ՀԲ ՀՀ Կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի երկար տարիների համագործակցության շարունակությունն է, որը կնպաստի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկ հարկային համակարգի ստեղծմանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որից հետո «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան և ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանը ներկայացրել են մեկնարկող ծրագրի մանրամասները: