|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փհենյանը հնարավոր չի համարում ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցություններ սկսել այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ԿԺԴՀ-ի հետ փոխհարաբերությունների հարցում մոտեցումը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը` ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցչին հղումով:
«Քանի դեռ ԱՄՆ-ը մի կողմ չի դրել իրավիճակի գնահատման ներկայիս մեթոդը և չի առաջարկել նոր մեթոդ, ԿԺԴՀ –ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը դարձյալ չի սկսվի, հետևաբար` միջուկային խնդրի լուծման հեռանկարները շատ ավել մռայլ կլինեն»,- ասել է նա: