Միասին կարող ենք
կարևոր
1234 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-18 16:59
Տնտեսական

Ընդդիմության խորհուրդը կդիմի ՌԴ-ին արտահանման խնդիրները լուծելու համար. Սամվել Կարապետյան

Ընդդիմության խորհուրդը կդիմի ՌԴ-ին արտահանման խնդիրները լուծելու համար. Սամվել Կարապետյան

Հայաստանում համախմբված ընդդիմության խորհուրդը կդիմի Ռուսաստանին` արտահանման հետ կապված խնդիրները լուծելու ակնկալիքով։ Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով` այդ խնդիրները օր առաջ պետք է լուծվեն, քանի որ դրանից տուժում է ոչ թե իշխող ուժը, այլ հայ ժողովուրդն ու Ռուսաստանում աշխատող հայ բիզնեսմենը։

«Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն դա կանգնեցնելու։ Մենք այդ նախաձեռնությունը վերցնելու ենք մեզ վրա»,– ասել է Կարապետյանը։