ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է
РИА Новости-ն: Այդ պաշտոնում Պուտինը նշանակել է Դմիտրի Մեզենցևին:
Ապրիլ ամսին Բելառուսիայի ԱԳՆ-ն Միխայիլ Բաբիչին մեղադրել է «երկու երկրների միջև հարաբերությունները փչացնելու» մեջ:Նա սկանդալային հայտարարություններ էր արել բելառուսական ՀԷԿ-ի շինարարության արժեքի մասին: