կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 17:09
Արցախ

Բաքուն ամեն կերպ խախտում է թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի բնակիչների իրավունքները. Արցախի ՄԻՊ

Բաքուն ամեն կերպ խախտում է թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի բնակիչների իրավունքները. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի բնակչությանն օգտվելԱՀ-ում գործող օդանավակայանից՝ դրանով իսկ խախտելով հանրապետության բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը. այսօր ՀՀ ԱԺ  մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է  ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է նաև, որ Արցախի բնակիչները զրկված են Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից։ «Թեև հենց ադրբեջանական կողմն է ավելի հաճախ ու ավելի բարձրաձայն բարձրացնում այս հարցը, բայց Ադրբեջանի մեղքը Սարսանգի շահագործման հարցում բավական մեծ է»,- շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը՝ պարզաբանելով, որ ջրամբարի վերահսկողությունը, ըստ էության, տեղի է ունենում միաժամանակ երկու կողմից, սակայն ադրբեջանական կողմի մեղքով, որի վերահսկողության ներքո է գտնվում նրա առավել կարևոր մասը, որը թույլ է տալիս ջրամբարից ջրառ կատարել նրա հետագա բաշխման համար հայկական և ադրբեջանական գյուղական վայրերին, դա տեղի չի ունենում։

Բեգլարյանը փաստել է, որ Բաքուն չի ցանկանում համագործակցել իրենց հետ այս հարցում, թեև հակառակ դեպքում ավելի շատ կշահեին իրենք՝ ադրբեջանցիները, քանի որ ջրամբարի ջրի շուրջ 70-80 տոկոսը գնում է հենց ադրբեջանական գյուղեր։ «Նրանք, ըստ էության, խախտում են իրենց իսկ՝ Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, էլ չեմ ասում մեր գյուղաբնակների իրավունքների մասին»,- ամփոփել է Արտակ Բեգլարյանը։