կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 20:08
Հասարակություն

Պահանջատեր նոր սերունդը հարգեց Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը

Պահանջատեր նոր սերունդը հարգեց Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, երէկ՝ ապրիլի 16-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր մանկապարտէզների, նախակրթարանների եւ տարրական օղակի աշակերտ-աշակերտուհիները թեհրանահայ համայնքի երեք հայահոծ տարածքներ՝ Կենտրոնում, Զէյթունում եւ Սասունում գտնւող Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների շրջափակում ներկայ գտնւելով, ծաղիկներ են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին եւ խնկարկել Նահատակների յիշատակին:

Միջոցառումների ընթացքում աշակերտները կատարում էին Տէրունական աղօթք, երգում «Սարդարապատ» քայլերգը, ունկնդրում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կողմից աշակերտութեան համար յղած պատգամի ընթերցումը, բռունցքները վերամբարձ հնչեցնում օրւան յարիր պահանջատիրական կարգախօսեր եւ հանդէս գալիս ասմունքներով: