Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարում տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայերի ցեղասպանության Սուրբ նահատակների:
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ապահովվեց նաև արարողության հեռարձակումը ուղիղ եթերով:
Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:
Կարգն անցկացվեց Նուր-Սուլթանի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևի (Сергий Карамышев) կողմից:
Գագիկ Ղալաչյանը, իր ելույթում ներկայացնելով օրվա խորհուրդը, ընդգծեց, որ ցեղասպանության փաստն ընդունելը և դատապարտելն ունեն զսպող նշանակություն աշխարհում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման գործում, ինչին էլ ուղղված են ՄԱԿ շրջանակներում և ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. կոնվենցիայի հիման վրա ՀՀ կողմից ներկայացվող բանաձևերը և ձեռնարկվող այլ քայլերը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ս.Կարամիշևին ռուս ուղղափառ եկեղեցու տարածքում հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունն ավանդաբար ստեղծելու և եղբայրական եկեղեցու ցուցաբերած համերաշխության համար:
Այնուհետև ՀՀ դեսպանը ծաղկեպսակ դրեց տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին:
Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Ուստ-Կամենոգորսկի ներկայացուցիչները ևս, հնարավորության դեպքում, հաշվի առնելով և պահպանելով երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի սահմանափակումները, հարգանքի տուրք մատուցեցին Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Ապրիլի 24-ի տվյալներով «HyeID» առցանց արդարության երթին միացել է Ղազախստանի և Ղրղզստանի տարածքում գտնվող 683 անձ: