Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«alikonline.ir» - Երեքշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, որին յաջորդեց մոմերով երթը դէպի Ս. Ամենափրկիչ վանք, ուր տեղի ունեցաւ բողոքի համահաւաք։ Համահաւաքի ընթացքում թեմի ազգային մարմինների խօսքն ընթերցեց Թեմական խորհրդի անդամ Սոնիկ Բաղումեանը, իսկ ներկաներին իր պատգամը փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ի յիշատակ բիւրաւոր Սուրբ նահատակների, ապա վանքի շրջափակում կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը՝ ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցների ու միութիւնների մասնակցութեամբ։ Նոյն օրը երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում իրականացւեց դասախօսական-գեղարւեստական երեկոյ, որտեղ դասախօսական ելոյթ ծաւալեց Հայաստանից ժամանած Հ.Յ.Դ. Բիւրոյի Արեւմտահայոց հարցերի գիտահետազօտական կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցեանը։
Ապրիլի 23-ի երեկոյեան, Շահինշահրում նոյնպէս տեղի ունեցան Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը եւ բողոքի համահաւաք։