կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-10-27 10:15
Հասարակություն

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

Խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց 18 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ԱԺ շենքում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:

Նախքան նիստը սկսելը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Այսօր հոկտեմբերի 27-ի ողբերգության օրն է. 18 տարի առաջ ՀՀ ԱԺ շենքում տեղի ունեցավ ոճրագործությունը, որը ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի կյանքը տարավ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը»: